Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Նյութերը ենթաբաժնում: 1 Ցուցադրված նյութերը: 1-1 |
Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան №6 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1992թ.: Դպրոցը գործել սկսեց վատթարագույն, տնակային իրավիճակով` առանց տարրական պայմաններերի: Այնուհետև տեղափոխվել է Ճանշին տեղամասի շենքը, որի սենյակները հարմարեցված էին որպես դասասենյակներ:1994թ.-ին դպրոցն անվանակոչվեց արևմտահայ մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով ։ Դպրոցի ղեկավարությունը առաջինը ստանձնեց Ս. Ղուկասյանը: 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից դպրոցի տնօրինությունը ստանձնեց Վոլոդյա Հմայակի Մարտիրոսյանը: 2004թ.-ին շահագործման հանձնվեց ներկայիս դպրոցի առաջին մասնաշենքը, իր մեծ, լուսավոր, տաք ու հարմարավետ դասասենյակներով, համապատասխան գույքով ապահովված քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներով,համակարգչային կաբինետով: 2011թ.-ին կառուցվեց նաև դպրոցի նոր մասնաշենքը, և մենք ունեցանք հրաշալի մարզական, հանդիսությունների համար նախատեսված դահլիճներ, մեծ ու հարմարավետ գրադարան, ճաշարան, բակում թենիսի, ֆուտբոլի,վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ: Այս գործում մեզ մեծապես աջակցել են մարզի և համայնքի ղեկավարները: 2015թ—ի սեպտեմբերի 15-ից դպրոցի տնօրինությունը ստանձնեց Հմայակ Վոլոդյայի Մարտիրոսյանը:
|